News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ մենք պատրաստ ենք համագործակցել ընդդիմադիր այլ ուժերի հետ։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա համոզմամբ՝ Սերժ Սարգսյան քաղաքական գործչի պահանջվածությունը հասարակությունում ակնհայտ է, եւ վերջինի խոսքը որոշակի կշիռ ունի։ «Եվ անհասկանալի է, թե ինչու իշխանության ներկայացուցիչների գրեթե յուրաքանչյուր ելույթում հիշատակվում է մեր կուսակցությունը, ընդ որում՝ հայտարարվում է, որ մեր կուսակցությունը որպես քաղաքական ուժ սպառվել է»,- նշել է նա։

Հայկ Մամիջանյանը հավելել է, որ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները Ղարաբաղում վկայում են կշռադատված մոտեցման մասին, քանի որ նա հասկանում է, որ Ստեփանակերտում պետք է խոսել ղարաբաղյան խնդրի մասին եւ չշոշափել Հայաստանի ներքին քաղաքականության հարցերը։ «ՀՀԿ առաջնորդը շուտով ելույթ կունենա եւ կհայտարարի իր մոտեցումների եւ տեսլականի մասին, ընդ որում՝ նա հասկանում է, որ քաղաքական հայտարարություն անելով՝ պետք է խուսափել նյարդային ցնցումներից»,- ավելացրել է երիտասարդական թեւի ղեկավարը։

ՀՀԿ անդամը նկատել է, որ իրենց կուսակցությունը, ոչ խորհրդարանական քաղաքական ուժ լինելով, առաջարկում է ավելի կառուցողական մոտեցումներ, քան անգամ խորհրդարանական ընդդիմությունը։

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների հայտարարություններին, թե ՀՀԿ պաշտոնյաները ժամանակին կանացի անձնագրեր էին տալիս տրանսգենդերներին, նա ընդգծել է, որ չի կարող քաղաքական ուժը, որի կազմում մտնում են մարդիկ, ովքեր ակտիվորեն հանդես են գալիս սեռական փոքրամասնությունների իրավունքների կողմից, մեղադրել ավանդական քաղաքական կուսակցությանը։

Մամիջանյանի խոսքով՝  դատական աղմկալի շատ գործեր ունեն քաղաքական համատեքստ, եւ Փաշինյանն ու նրա թիմը պետք է հասկանան, որ կա պատասխանատվության երկու տեսակ։ «Քաղաքական, որը մեր կուսակցությունը կրել է՝ զրկվելով իշխանությունից, եւ իրավական, որտեղ պատասխանատվություն կարող է կրել կոնկրետ անձը, բայց ոչ կուսակցությունը»,- պարզաբանել է ընդդիմադիրը։

Նա հիշեցրել է, որ ՀՀԿ ներկայացուցիչները նույնպես Հայաստանի քաղաքացիներ են, եւ որ անթույլատրելի է նրանց առանձնացնել մյուսներից։ «Եթե ազգային համաձայնությունը, Փաշինյանի ընկալմամբ, նշանակում է ժողովուրդ հանած ՀՀԿ, ապա նա պետք է հասկանա, թե ինչ է նշանակում այդ բանաձեւը. ժողովուրդ հանած, առնվազն, 60 հազար մարդ, ովքեր քվեարկել են մեր օգտին դեկտեմբերին։ Եթե Փաշինյանի համար դա նորմալ է, մեզ համար նորմալ չէ»,- ամփոփել է նախկին կառավարող կուսակցության երիտասարդական թեւի ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասկանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Կազմակերպությունն արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի...
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Բանն այն է, որ ՄԻՊ զեկույցում կա հաշվետվություն՝ ապօրինի ծագման գույքի գործերով, թե որ նախկին...
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
Ծրագրով նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ՝ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների եւ այլ...
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես...
Ոստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան
«Հայաքվե» նախաձեռնությունը  ՆԳՆ–ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում...
«Դուք «յաշմա» չեք», «Հանձնեք ուսադիրները, միացեք ժողովրդին». «Հայաքվեի» ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց
Նրանց ձեռքին կան պաստառներ. «Հանցակից մի դարձեք», «Ձեզ խաբում են. «Մի խախտեք մայր օրենքը», «ապահովեք ազատ տեղաշարժի իրավունքը»...
Ամենաշատ