News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թարգմանության դժվարությունների հետեւանքով Իտալիայի քաղաքացին հայտնվել է ավստրիական դատարանում, որտեղ քննվում է իտալական Տրենտինո-Ալտո-Ադիջե շրջանից խոհարարի գործը, որը փորձել էր կաշառել պաշտոնյային ծառայության ընթացքում, հաղորդում է RG-ը:

Անցյալ ամառ տղամարդուն, որն իր մեքենայի ղեկին էր՝ գտնվելով ոգելից խմիչքների ազդեցության ներքո, կանգնեցրել էր ոստիկանությունը Տիրոլեում: Գերմաներեն եւ անգլերեն չիմացող վարորդը ստիպված էր շփվել ոստիկանի հետ իր սմարթֆոնում Google ընկերության թարգմանչական հավելվածի օգնությամբ:

Իտալացուն հայտնել են, որ նա ոչ միայն ժամանակավորապես կզրկվի վարորդական իրավունքից, այլ նաեւ կվճարի տուգանք 900 եվրոյի չափով: Վարորդի խոսքով՝ նա պատասխան էր գրել իր հեռախոսում հետեւյալ տեքստը. «Լավ, ես կվճարեմ», իսկ էլեկտրոնային թարգմանիչը գերմաներեն այդ արտահայտությունը թարգմանել էր բոլորովին այլ իմաստով. «Ես լավ կվճարեմ»: Այդ արտահայտությունը, բնականաբար, ընկալվել էր ավստրիացի ոստիկանների կողմից որպես կաշառքի փորձ: Այժմ դատարանը պետք է պարզի՝ ճիշտ է արդյոք ասում խոհարարը, թե նա այնուամենայնիվ փորձում է այդկերպ թաքցնել կաշառք առաջարկելու փորձը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ