News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Դասո սիստեմս» ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին եւ ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին:

ԱԽ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրական նախագծի մանրամասները, ինչպես նաեւ հայկական տիեզերական ծրագրի տեսլականը: Անդրադարձ է արվել տարածաշրջանային եւ համաշխարհային ինտեգրացիոն՝ ենթակառուցվածքային ու գիտական ծրագրերին:

Քրիստիան Նարդենին ներկայացրել է իր պատվիրակության նպատակները եւ ծրագրերը՝ մասնավորապես կրթության եւ արդյունաբերության թվայնացման ոլորտներում:

Քննարկվել են նաեւ ռազմական արդյունաբերությանը եւ կիբեր անվտանգությանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ