News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի Գազնի նահանգում տեղի ունեցած ռումբի պայթյունի հետեւանքով առնվազն 8 երեխա է մահացել, հայտնում է Khaama Press գործակալությունը:

Պայթյունը տեղի է ունեցել Մուքուր շրջանում տեղական ժամանակով 8:00-ին: Նահանգի կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ պայթյունի հետեւանքով մահացել է 8 երեխա, եւս երկուսը տուժել են: Հաղորդվում է, որ խաղալիս երեխաները  պատահաբար գործողության մեջ են դրել ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը տեղադրել էին «Թալիբան» արմատական շարժման զինյալները:

Ուրբաթ 4 երեխա մահացել էր եւ 5-ը վնասվածքներ ստացել Ֆարյաբ նահանգում ֆուգասի պայթյունի հետեւանքով:

Աֆղանստանում դիմակայություն է ընթանում կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջեւ, որը նախկինում երկրի գյուղական շրջաններում զգալի տարածքներ էր տնօրինում եւ հարձակումներ ծավալում խոշոր քաղաքների վրա: Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ուժերը ամբողջ երկրում ահաբեկչության դեմ պայքարի համատեղ գործողություններ են անցկացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ