News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի ԱԳՆ ը զարմացած է Թուրքիայի դեսպանի այն արտահայտությունից, թե անհրաժեշտ է երկրում ապահովել թուրքերենի ուսուցումը։ Թուրքական դիվանագիտական առաքելության ղեկավարը մայիսի 13-ի կանչվել է ԱԳՆ՝ բացատրություններ տալու՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բուլղարիայի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ ասվում է, թե «դեսպանի արտահայտությունը հուսահատեցնող է», քանի որ դպրոցներում թուրքերենը դասավանդվում է անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի, չինարենի, ռուսերենի եւ այլ լեզուների շարքում։

«Սրա հետ կապված՝ ընդգծում ենք, որ հարեւան եւ գործընկեր համարվող Թուրքիայի դեսպանի արտահայտությունը չի համապատասխանում Բուլղարիայի ակնկալիքներին այն մասին, թե ինչպես պետք է զարգանան մեր բարիդրացիական եւ գործընկերային հարաբերությունները»,- նշում է Բուլղարիայի ԱԳՆ-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ