News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիրակի ամենաճանաչված կրիպտոարժույթի՝ բիտկոինի արժեքը 2018 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 7 հազար դոլարի հոգեբանական նշաձողը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաներում միջին արժեքը, բիտկոինը թանկացել է 3.51 տոկոսով՝ հասնելով 7,054 հազար դոլարի: Կրիպտոարժույթի առեւտրով զբաղվող խոշորագույն Binance բորսայում բիտկոինի արժեքն աճել է 3.21 տոկոսով՝ հասնելով 7.001 հազար դոլարի՝ 2018 թվականի հոկտեմբերից առաջին անգամ հաղթահարելով 7 հազար դոլարի շեմը:

Միեւնույն ժամանակ Ethereum-ի արժեքը նվազել է 1.49 տոկոսով՝ հասնելով 186.96 դոլարի, Ripple-ի արժեքը՝ 2.36 տոկոսով՝ մինչեւ 0.3108 դոլար, իսկ Bitcoin Cash-ինն աճել է 9.13 տոկոսով՝ հասնելով 350.29 դոլարի: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալացումը ներկայումս կազմում է 211.405 միլիարդ դոլար: Բիտկոինի մասնաբաժինը կազմում է շուկայի շուրջ 59.1 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ