News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շվեդական դատախազությունը վերսկսել է WikiLeaks-ի հիմնադիր Ասանժի գործի հետաքննությունը, որը կասկածվում է սեռական հողի վրա կատարած հանցագործությունների մեջ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Գոյություն ունի լուրջ հիմք՝ կասկածելու Ասանժի մեղք գործելուն։ Հետաքննությունը փակելու որոշումն ընդունվել է այն հիման վրա, որ անհնար էր Ասանժի ներկայությունը դատարանում, այլ ոչ թե հենվում էր գործի հանգամանքների վրա»,- ասել է օկրուգային գլխավոր դատախազի տեղակալ Եվա-Մարիա Փերսոնը։

Նրա խոսքով՝ Շվեդիան հարցապնդում կներկայացնի WikiLeaks-ի հիմնադրին արտահանձնելու վերաբերյալ։

Ասանժին մեղադրել են 2010-ին սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ։ 2012 թվականից նա թաքնվել է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանությունում՝ զգուշանալով սկանդինավյան երկիր արտահանձնումից։ Ապրիլին Ասանժին կալանեցին ըստ օրդերի, որը տրվել էր 2012 թվականին դատարան չներկայանալու համար։

Հետաքննությունը Շվեդիայում դադարեցվել է 2017-ին, բայց Ասանժի ձերբակալությունից հետո մեղադրանք ներկայացրած կանանցից մեկի փաստաբանը պահանջել է վերսկսել այն։ Փորձագետների գնահատականներով՝ Շվեդիա արտահանձնման պարագայում նրան կարող է սպառնալ երկու տարվա ազատազրկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ