News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մայիսի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսական զորքն Արցախից շուտով դուրս է գալու․ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո զորքն անիմաստ է պահել․Բագրատյան
Հրանտ Բավրատյանի խոսքով՝ ռուսների դիրքորոշումը չի բավարարում՝ չնայած ի տարբերություն Ֆրանսիայի և ԱՄՆ-ի...
Ադրբեջանին կոչ ենք անում մշակել օրակարգ, որը կերաշխավորի ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. ԵՄ
ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցի...
Բայրամովը խոսել է 3 ուղղությունների մասին, որոնցում Բաքուն հայկական կողմից «փոխադարձ քաղաքական կամք» է ակնկալում
Դրանք կազմում են երկկողմ քննարկումների օրակարգը...
ԵԱՀԿ-ն հայտարարել է Թուրքիայի նախընտրական քարոզարշավի ժամանակ ԶԼՄ-ների կողմնակալության եւ խտրականության մասին
Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հաջող է անցել և ընտրողներին հնարավորություն է...
Ֆինլանդիայի արտգործնախարարն ասել է, որ ԵԱՀԿ-ն կարող է դադարեցնել գոյությունը
Պեկա Հաավիստոն ասել է, որ ԵԱՀԿ-ն կարող է դադարեցնել գոյությունը...
Փաշինյանը և Բոնոն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների...
Ամենաշատ