News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը


Արցախի ժողովուրդը սաղմում կխեղդի հակահեղափոխության ցանկացած փորձ։ Այս մասին մայիսի 13-ին ՀՀ ԱԺ ճեպազրույցում ասել է պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» կառավարող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ նրանք տեսնում են, թե ինչ փոփոխություններ կցանկանար տեսնել Ղարաբաղի ժողովուրդն իր մոտ։

«Ոչ մեկի մոտ չպետք է ծագի անգամ Հայաստանի եւ Արցախի միջեւ կապերի թուլացման քայլերի կամ գործողությունների մասին միտքը»,- ընդգծել է Քոչարյանը։

Ընդ որում՝ պատգամավորն ավելացրել է, որ Հայաստանի եւ Արցախի առաջնահերթությունը անվտանգության միասնական համակարգի ամրապնդումն է, իսկ մնացած գործողությունները՝ ուղղված դրանց թուլացմանն ու հասարակության իմունիտետի իջեցմանը, հակահարված կստանան այդ նույն արցախյան հանրության կողմից։

«Կարծում եմ, որ նման քայլերը հեռանկար չունեն»,- ասել է Քոչարյանը։

Նա նաեւ նշել է, որ քաղաքական շատ ուժեր, որոնք ձախողվել են հայաստանյան ընտրություններում, կփորձեն քաղաքական դիվիդենդներ ստանալ Ղարաբաղում կայանալիք ընտրությունների արդյունքում, ինչը, նրա կարծիքով, անթույլատրելի է։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մայիսի 9-ին Արցախ կատարած այցելությունից հետո, նշել է, որ մամուլում շատ են գրում «Արցախը հակահեղափոխության օջախ դարձնելու փորձերի մասին»՝ ավելացնելով, որ այդ դեպքում Արցախի ժողովուրդը այն կվերածի հեղափոխության օջախի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ