News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը «Sanitec» ընկերությանը առաջարկներ է ներկայացնում աղբարկղերի տեղադրման վայրերի հետ կապված: Այս մասին մայիսի 13-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Նա նշեց, որ քաղաքապետի հետ երկար քննարկումներից հետո նոր աղբարկղերը մայրաքաղաքի կենտրոնում  տեղաբաշխելու որոշում է ընդունվել, քանի որ շուտով զբոսաշրջային սեզոն կսկսվի:

Սարգսյանը նաեւ հայտնեց, որ մինչեւ նրանց գալը մայրաքաղաքում սանիտարահիգիենիկ վիճակը վատ վիճակում էր:

Փոխքաղաքապետը հավաստիացրեց, որ եթե նրանք ուշադրություն չդարձնեին այդ խնդրին, ապա իրավիճակը կարող էր զգալիորեն վատթարանալ:

«Իրականում, մենք Ճգնաժամային ժամանակահատվածում պատշաճ  կառավարում ենք իրականացրել», - բացատրեց Սարգսյանը:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ աղբահանության հարցով քաղաքի կարիքները լիարժեք ապահովելու համար պետք է առնվազն 40-50 հատուկ աղբատար մեքենա, սակայն «Sanitec»-ն ընդամենը 12-ը ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ