News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստան Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։

Աշոտ Ղուլյանը կարեւորել է նման հանդիպումների շարունակականությունը՝ Հայաստանում եւ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցող գործընթացներին Արցախի գործընկերներին մասնակից դարձնելու եւ կարծիքներ փոխանակելու առումով: Խոսելով Արցախում մարդու իրավունքների եւ ազատությունների ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ 2017թ-ին ընդունված սահմանադրությամբ զգալի տեղ է հատկացվել մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին: Խորհրդարանի ղեկավարը նաեւ խոսել է օրենսդրական դաշտում կատարված աշխատանքի մասին՝ ընդգծելով «Հավաքների մասին» ԱՀ օրենքի ընդունումը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը պատրաստակամություն է հայտնել Արցախի գործընկերոջ հետ մասնակցություն ունենալ ՄԻ ոլորտին վերաբերող խորհրդարանական ձեւաչափով քննարկումներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի՝ միջազգային կոնվենցիաներին եւ դաշնագրերին միանալու հեռանկարներին, խորհրդարանական վերահսկողության դերին եւ խորհրդարան-ՄԻՊ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ պետական–իրավական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը եւ ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ