News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վենեսուելան ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ այն բանից հետո, երբ երկուշաբթի ոստիկանները փորձել են մտնել Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանատան շենք:

Ավելի վաղ հայտնի էր դաձել, որ դաշնային գործակալների եւ Վաշինգտոնի ոստիկանության համազգեստով մարդիկ մտել են դեսպանատան տարածք, սակայն նախասրահից առաջ չեն գնացել: Նրանք մոտ կես ժամ բանակցություններ են վարել շենքում գտնվող Վենեսուելայի նախագահ Մադուրոյի կողմնակիցների հետ, որպեսզի նրանք կամավոր շենքից հեռանան: Արդյունքում ակտիվիստները մնացել են շենքում, իսկ նրանց արտաքսելու համար ժամանած ոստիկանները հեռացել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Դեսպանատանը էլեկտրականություն չկա անցած շաբաթվա կեսից, ջրի մատակարարումը դադարեցվել է հանգստյան օրերին: ԱՄՆ իշխանությունների պահանջով Վենեսուելայի դիվանագետները դեսպանատնից հեռացել են ապրիլի վերջին: Ակտիվիստները հայտարարում են, որ շենքը պաշտպանում են ԱՄՆ իշխանությունների եւ ընդդիմության կողմնակիցների ապօրինի գրավումից:

Մադուրոն ավելի վաղ շնորհակալություն էր հայտնել ամերիկացի ակտիվիստներին՝ նրանց իր «հիացմունքը հայտնելով» դեսպանատան պաշտպանության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ