News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 18
USD
481.49
EUR
550.01
RUB
6.3
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանական պատնեշով բաժանվել են միմյանցից՝ փողոցի մի կողմում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են, իսկ մյուս կողմում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  աջակիցներն են։ Իշխանության աջակիցները վանկարկում են «Նիկոլ, վարչապետ», իսկ Քոչարյանի աջակիցները՝ «Ազատություն, նախագահին»։

Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  աջակիցներից Ջիվան Աբրահամյանն ասաց, որ իրենց նպատակն է հակակշիռ լինել Քոչարյանի աջակիցներին, որ ցույց տան, որ Քոչարյանին դատարանի դահլիճում ծափ չտվողներն ավելի շատ են, ապա պնդեց, որ Քոչարյանի աջակիցները իրենց ակցիաներն իրականացնում են որոշակի ֆինանսական միջոցների դիմաց։

Քոչարյանի աձակիցներից Անի Կարապետյանը լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց, որ գումարի դիմաց են ակցիա իրականացնում, ապա հավելեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքված իշխանության աջակիցները «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման սադրիչներն են եւ նրա համար ճանապարհ փակողները»։

Դատարանի բակ է եկել Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝  Սարգիս Քլոյանը եւ ցանկանում է հանդիպել Լեւոն Քոչարյանի հետ։

Վերջինս նիստերի դահլիճում լրագրողներին հայտնեց, որ այսուհետ ներկա է գտնվելու գործով դատավարությանը։ Հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունի դատարանից, Քլոյանը պատասխանեց. «Երբ բուն դատավարությունը սկսի՝  նոր կասեմ» ։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատավորը պետք է անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցին եւ նրա կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առաջին օմբուդսմեն․ ՀՀ իշխանություններին ձեռնտու չէ 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների բացահայտումը
Խոսելով 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների եւ Ղազախստանի վերջին իրադարձությունների ․․․
2008 թ.–ին մենք հասանք մեր նպատակին, թույլ չտվեցինք պետական հեղաշրջում, սահմանադրական կարգի տապալում. Սայաթ Շիրինյան
Շատերն են հիշում, թե ինչպիսի լարված իրավիճակում էր գտնվում հետընտրական Հայաստանը...
Ղազախստան զորախումբ ուղարկելուց հետո նա պետք է ներողություն խնդրի Մարտի մեկի հորինովի քրգործերի համար. Նազարյան
Բա հարց չի առաջանում, թե այ մարդ, բա այրված մեքենաներ, վիրավոր ու զոհված ոստիկաններ տեսնելուց էլ ինչո՞ւ սիրտդ թե հոգիդ չի փառավորվում…
Երեւանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի
Հուշարձանն կտեղադրվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի այգում...
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման համար կհատկացվի 96,41 մլն դրամ
Այդ աշխատանքների համար Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու...
Մարտի 1-ի գործով 24 դատավորից համակարգում մնացել է կեսը. արդարադատության նախարար
Կարգապահական պատասխանատվությունը վերահսկողության ամենագործուն մեխանիզմն է, կարծում է Կարեն Անդրեասյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ