News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ Սահմանադրական դատարանի երկու նախկին անդամները գան եւ հարցաքննվեն դատարանում։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այն դրվագին, թե իբր ինքը ՍԴ դատավորների վրա ճնշում է գործադրել։

Նշենք, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում կա դրույթ, համաձայն որի ինքը ժամանակին ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ։

Այսօրվա դատական նիստին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց հարցաքննել այն ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Նազարյանին եւ Վալերի Պողոսյանին։

Քոչարյանի մյուս պաշտպան Ռուբեն Սահակյանի խոսքով՝ քրեական գործում առկա չէ որեւէ ցուցմունք, որը կհիմնավորի այն մեղադրանքը, որն առաջադրված է Սահմանադրան դատարանի անդամների նկատմամբ  ենթադրյալ ճնշումներ գործադրելու համար. «Առանց այդպիսի ցուցմունքների, բացառվում է, որ վարույթն իրականացնող մարմինը, դատախազությունը թույլ տային, որ գործը հասներ դատարան եւ մեղադրանք առաջադրվեր։ Սա նշանակում է, որ կան ՍԴ անդամներ, որոնք հարցաքննվել են, սակայն որոնց ցուցմունքները թաքցվել են մեզնից, քանի որ առանց դրանց մեղադրանք լինել չի կարող»,–ասաց Սահակյանը։

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարեց, որ այս բոլոր հարցերի պատասխանը պետք է տրվեր քննություն իրականացնելու ժամանակ։

«Ես սա ուղղակի դիտում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում, եւ քանի որ գործին ծանոթ եմ, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով: Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Այն ժամանակ այս կարեւոր դրվագի վերաբերյալ ուղղորդված քննություն են կատարել։ Ընդամենը հարկավոր էր հարցաքննել այդ մարդկանց»,–ասաց երկրորդ նախագահը՝ ընգծելով այս գործով ՍԴ նախկին դատավորներին հարցաքննության կանչելու անհրաժեշտությունը։

Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ նշելով, որ այդ հարցին կանդրադառնա դատաքննության այլ փուլում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱԿ ներկայացուցիչը հանձն է առել ներկայացնել «քրեական հետապնդման ենթակա» դատավորների եւ դատախազների ցուցակը
ՀԱԿ ներկայացուցիչը անհապաղ միջոցներ է պահանջել...
2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժածները կարող են փոխհատուցում չստանալ. Լ. Նազարյան
Զեկուցող, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն առաջարկեց փոփոխություններ մտցնել նախագծում, որոնց համաձայն ծառայողական լիազորությունների կատարման ժաամանակ ծանր եւ միջին ծանրության վնաս ստանալու դեպքում կարող է փոխհատուցում...
«Քրեական գործն իր ողջ նյութերով հանդերձ ՍԴ ուղարկելով մեր բողոքարկման իրավունքը դադարել է». Վահե Գրիգորյան
Չնայած որոշումը դեռ չեմ ստացել, սակայն Datalex իրավական տեղեկատվական համակարգում առկա...
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսքի մասին տեղեկությունը բացահայտ սուտ է. հայտարարություն
Բացի այդ հրապարակված նյութում նշվում է, որ Քոչարյանը մինչեւ որոշման հրապարակումը տեղյակ է եղել...
Գորիկ Հակոբյանի տեսանյութերը չգիտենք ուր են. Հայկ Ալումյան
Հայկ Ալումյանը ներկայացրեց, որ Ռոբերտ Քոչարյսնին ասել են, որ ցուցարարների մոտ զենք կա եւ կան կրակոցներ...
«0038» հրամանը եւ «Մարտի 1»-ի գործողությունները փոխկապակցված չեն. Քոչարյանի պաշտպանները տեսանյութեր հրապարակեցին
0038 հրամանի մեջ որեւէ սարսափելի գործողություն չկա, այդ հրամանով զորքերի տեղաշարժ է եղել մի կայազորից մյուսը...