News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը կարծում է, որ ԱՄԷ-ի ափերի մոտ տանկերների վրա տարօրինակ հարձակման հետեւում Իրանն է կանգնած։ Ինչպես հայտնում է CBS News-ը, վկայակոչելով ամերիկյան պաշտոնյաներին, ամերիկյան խմբի հետաքննության առաջնային գնահատականն այն է, որ Իրանը կամ նրա կողմնակիցները պայթուցիկներ են օգտագործել, որպեսզի անցքեր բացեն չորս նավերի վրա։

Չորս նավթային տանկերներ, որոնք խարիսխ էին գցել, վնասվել են «դիվերսիոն» գրոհների հետեւանքով՝ վստահեցնում են սաուդյան եւ ամերիկյան պաշտոնյաները։

Թեեւ նավերի լուսանկարներում պարզ երեւում են միայն մեկի վնասվածքները։ Սաուդյան երկու, նորվեգական մեկ եւ էմիրաթական մեկ նավերի ենթադրյալ սաբոտաժի մանրամասները մշուշոտ են։

Ավելի վաղ ԱՄՆ-ը ավիակիր եւ չորս ռմբարկու էր ուղարկել Մերձավոր Արեւելք՝ հիմնավորելով, որ Իրանը իբր գրոհներ է պատրաստում տարածաշրջանում ամերիկյան եւ նրանց դաշնակիցների շահերի վրա։

New York Times թերթը, հղում կատարելով ազգային անվտանգության համար պատասխանատու ամերիկյան մի քանի պաշտոնյաների, հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ներկայացրել է նոր ռազմական ծրագիր, որը նախատեսում է 120 000 զինծառայող ուղարկել Մերձավոր Արեւելք, եթե Իրանը արագացնի միջուկային զենքի մշակումը կամ գրոհի ենթարկի ամերիկյան զինվորականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ