News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա առիթով։

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա առիթով:

Ընտանիքը հասարակության բնական եւ հիմնական բջիջն է, բնակչության պահպանման եւ վերարտադրման հիմքը: Հայաստանում  ընտանիքը մշտապես գտնվում է պետության պաշտպանության եւ հոգածության ներքո:

Ամուր սիրո ու հարգանքի հիման վրա ստեղծված ընտանիքներն են բարոյական բարձր արժեքների ձեւավորման հիմքում եւ կազմում են քաղաքակիրթ հասարակության առանցքը:

Բռնությունը խարխլում է ընտանիքի հիմքը, բացասաբար է ազդում ընտանիքում երեխաների առողջ զարգացման ու դաստիարակության վրա:

Միմյանց նկատմամբ սերը եւ միմյանց արժանապատվության ու իրավունքների նկատմամբ հարգանքն են կարող ապահովել համերաշխությունն ընտանիքում: Պետք է գործադրենք բոլոր ջանքերն այս արժեքների պահպանման համար:

Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան օրենսդրությունը ելնում է ընտանիքի ամրապնդման, ընտանեկան հարաբերությունները սիրո ու հարգանքի վրա կառուցելու, ընտանիքի բոլոր անդամների փոխադարձ օգնության եւ պատասխանատվության, ընտանիքում երեխաների դաստիարակության առաջնայնության, նրանց լսված լինելու, ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների անարգել իրականացումն ապահովելու, այդ իրավունքների դատական պաշտպանության հնարավորության անհրաժեշտությունից։

Արդեն շուրջ երկու տասնամյակ է, ինչ ՄԱԿ-ը մայիսի 15-ը  հռչակել է ընտանիքի միջազգային օր, ինչը նպատակ ուներ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել ընտանիքի պաշտպանությանն ու զարգացմանն առնչվող խնդիրների վրա:  Հայաստանը  2011 թվականից այս օրն ամրագրել է որպես  Ընտանիքի օր: Սա յուրահատուկ հնարավորություն է եւս մեկ անգամ արժեւորելու ընտանիքն ու ընդգծելու ընտանիքի բացառիկ դերը հասարակության ու պետության զարգացման գործում:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ