News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 16
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին քաղաքականությունն ակտիվորեն զարգանում է ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Արեւելքի ուղղությամբ, ինչը բավականին անսովոր է: Մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀԳԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա կարծիքով՝ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն տնտեսական տեսանկյունից, այլեւ քաղաքակրթական: «Սրանք հնագույն երկրներ են, որոնք ունեն բավականին հարուստ, հին պատմություն ու մշակույթ եւ պետք է պահպանեն միմյանց հետ հարաբերությունների բարձր մակարդակը, ինչը բխում է ընդհանուր շահերից»,- պարզաբանեց Սաֆրաստյանը:

Հարցին՝ Հայաստանը Չինաստանին ինչո՞վ կարող է հետաքրքրել, փորձագետը պատասխանեց, որ չինական արտաքին քաղաքականությունն ուղղված է իրեն շրջապատող երկրների հետ լավ հարաբերությունների պահպանմանը: Պեկինն իրականացնում է բոլոր երկրների եւ ոչ միայն հարեւանների հետ ներդաշնակ հարաբերությունների պահպանման եւ զարգացման քաղաքականություն:

Արեւելագետի կարծիքով՝ Չինաստանին հետաքրքրում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ Թուրքիայի եւ նրա մյուս հարեւանների նկատմամբ: Սա կապված է Թուրքիայի հանդեպ Չինաստանի որոշակի հետաքրքրվածությամբ, քանի որ վերջինը միջազգային շուկայում որոշակիորեն Չինաստանի հիմնական մրցակիցներից մեկն է: Դրանից բացի, չինացիներին հետաքրքրում է նաեւ Մերձավոր Արեւելքում հայ փորձագետների աշխատանքի փորձը, քանի որ Պեկինը այս տարածաշրջանի հետ փոխգործակցության այնքան հարուստ փորձ չունի: «Չինացիներն այս ուղղությամբ արդեն սկսել են աշխատել, սակայն փորձի պակասն իրեն զգացնել է տալիս: Հայաստանն, այնուամենայնիվ, հին ժամանակներից շփվել է Մերձավոր Արեւելքի հետ, եւ սա է զգալիորեն գրավել չինացիների ուշադրությունը, որոնց հետաքրքրել է այս փորձը»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել