News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմանվոր լինելու կամ չլինելու հարցի քննությանն այսօր՝ մայիսի 15–ին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հատվածներ հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Մարտի մեկի գործով տված ցուցմունքներից։

Նշենք, որ Արշակ Կարապետյանը 0038 գաղտնի հրամանով Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից էր՝ վարչակազմի պետի ՝ հատուկ հանձնարարությունների գծով տեղակալը։ Ըստ Քոչարյանի պաշտապնների՝ երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է հենց Արշակ Կարապետյանի ցուցմունքը։

Արշակ Կարապետյանն իր ցուցմունքում պատմում է 2008թ. փետրվարի 23–ին տեղի ունեցած հայտնի խորհրդակցության մասին։

Նրա խոսքով՝ այդ խորհրդակցությանը մասնակցում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախարարության,ԱԱԾ–ի, ոստիկանության և մյուս ուժային կառույցների ղեկավարները և առանձին ստորաբաժանումների ղեկավարներ։

«Եթե չեմ սխալվում, մինչև ՊՆ ստորաբաժանումների դահլիճ մտնելը, նախագահը առանձին խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության և ԱԱԾ ղեկավերների հետ, այնուհետ ներս է մտել ՊՆ ղեկավար կազմը, այդ թվում պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էր նաև վարչապետ, նախագահի հաղթած թեկնածու Սերժ Սարգսյանը։ Խորհրդակցությունը սկսվեց լարված մթնոլորտում, բառացի դժվար թե կարողանամ  մտաբերել խորհրդակցության ընթացքում տեղի ունեցած խոսակցությունները, սակայն առանձին գծերով կներկայացնեմ»,–իր ցուցմունքում նշել է Կարապետյանը։

 Վերջինիս պատմածով՝  խորհրդակցությանը խոսք է գնացել Պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի՝ ընդդիմությանը միանալու մասին։

«Խոսք գնաց Մանվել Գրիգորյանի և ԵԿՄ անդամների զինվածության մասին, խոսեցին, որ դա իրենից վտանգ է ներկայացնում։ Քննարկումների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը Միքայել Հարությունյանին հարց ուղղեցին, թե որտեղ է Մանվել Գրիգորյանը։ Միքայել Հարությունյանը զինվորականին վայել վարքագծով ոտքի կանգնեց, պատասխանեց, որ տեղյակ չէ, ինչից հետո նրան մեղադրեցին, որ չի տիրապետում իրավիճակին, քանի որ տեղյակ չէ, թե իր նախարարությունում ինչ է կատարվում»,–Կարապետյանի ցուցմունքից հատված մեջբերեց փաստաբանը։

Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ հայտարարում է արտակարգ դրություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ