News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գաճաճ պուդելը՝ Մարու անունով, Ճապոնիայի կենտրոնական Սիգա պրեֆեկտուրայի «նորակոչիկներից» է։ Ինչպես գրել է Asahi թերթը, կենդանու փոքր չափերը չեն շփոթեցրել իրավապահ մարմինների աշխատակիցներին, որոնք հայտնաբերել են, որ պուդելը լավ «խուզարկու» ոստիկան դառնալու հնարավորություններ ունի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պուդելը, որի հասակը 28 սամտիմետր է, աչքի է ընկնում «ահարկու» բնավորությամբ եւ հաճախ կծել է անգամ տերերին։ Տերերը որոշել են դաստիարակչական նպատակներով մեկամյա պուդելին հանձնել շների հատուկ դպրոց։ Այստեղ Մարուն զարմացրել է հրահանգիչներին բացառիկ հոտառությամբ։ Պուդելը գտել է թաքցված խաղալիքները շատ ավելի լավ իր «համադասարանցիներից», դրա համար էլ դպրոցի աշխատողները խնդրել են մասնագետին գնահատել նրա պոտենցիալը։

«Ես զգացի, որ Մարուն անհրաժեշտ հատկանիշներն ունի ոստիկանական շուն դառնալու համար»,- ասել է կինոլոգ Իձուկա Տակահատան։ 2017-ից  նա սկսել է պուդելին պատրաստել իրավապահ մարմիններում աշխատելու համար։ Մարզումների շնորհիվ 2019-ին Մարուն կարողացավ առաջին փորձից հանձնել ոստիկանական քննությունը։

Թեեւ սովորաբար այդ աշխատանքին վերցնում են խոշոր շների, ինչպիսին են գերմանական հովվաշները կամ ոսկեգույն ռետրիվերները, գաճաճ պուդելը կարողացավ նրանց համար լուրջ մրցակցություն ստեղծել։ «Խոշոր շների համեմատ Մարուն պակաս նկատելի է, եւ քչերը կվախենան նրանից, դե ո՞վ կվախենա փոքրիկ պուդելից։ Դրա համար էլ նման շան համար ավելի հեշտ է թաքնված մնալ ոստիկանական գործողության ժամանակ»,- պարբերականին բացատրել է Տակահատան։ Նա ավելացրել է, որ պուդելի մռութը, նրա կարճ հասակի պատճառով, հողին ավելի մոտիկ է, հետեւաբար՝ նա ավելի լավ է հոտոտոտում տարածքն ու հանցանշաններ փնտրում։ Բացի այդ, Մարուն չի զիջում մյուս շներին դիմացկունության եւ ծառայական պարտականությունների կատարման հարցերում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ