News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացի նկարիչ Ջեֆ Կունսի քանդակը Նյու Յորքի Christie's աճուրդում վաճառվել է ներկայում ապրող նկարչի համար ռեկորդային գումարով՝ 91,1 մլն դոլարով, ասվում է աճուրդի տան կայքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ջեֆ Կունսի «Ճագարը» Ս.Ի. Նյուհաուսի հավաքածուից 91,075 միլիոն դոլար վաստակեց՝ աճուրդների նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով ներկայում ապրող նկարչի համար»,- ասվում է աճուրդի Թվիթերում։

Bloomberg գործակալությունը տեղեկացնում է, որ քանդակը ձեռք է բերել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայրը՝ հավաքորդ Բոբ Մնուչինը, որը, գործակալության տվյալներով, ասել է, որ այն գնել է հաճախորդի անունից։
«Ճագարը» քանդակը ստեղծվել է 1986-ին չժանգոտվող պողպատից։ Կայքում ասվում է, որ սկզբում ստեղծագործությունը գնահատվում էր 50-70 միլիոն դոլար։

2013-ին Ջեֆ Կունսը արդեն սահմանել էր համաշխարհային ռեկորդ, երբ նրա «Փուչիկներից շունը» ստեղծագործությունը աճուրդում վաճառվել էր 58,4 մլն դոլարով, բայց 2018-ի նոյեմբերին  բրիտանացի նկարիչ Դեւիդ Հոքնիի «Նկարչի դիմանկարը («Լողավազան երկու ֆիգուրներով)» նկարը վաճառվել էր 90,3 մլն դոլարով՝ գերազանցելով այդ ռեկորդը։

Աճուրդը տեղի է ունենում Նյու Յորքում մայիսի 16-ին, ներկայացված են հետպատերազմյան եւ արդի արվեստի ստեղծագործություններ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել