News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երեւան քաղաքում ու ՀՀ մարզերում գործող մի շարք ավտոյուղման կետերից եւ ավտոյուղեր վաճառող խանութներից հայտնաբերվել են առանց ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի, պարտադիր դրոշմավորման ենթակա, սակայն առանց դրոշմապիտակների «ՌՈՍՆԵՖՏ», «ՇԵԼ», «ԶԻԿ», «ՉԵՄՊԻՈԼ», «ՌՈԼՖ», «ԿԱՍՏՐՈԼ», «ՄՈԲԻԼ», ՄՎՈԼԳԱ», «ՖԱՆՖԱՐՈ», «ՄԱՆՈԼ» եւ «ՕՐԻԳԻՆԱԼ ԲՄՎ ԷՆՋԻՆ ՕԻԼ» ապրանքային նշանների, տարբեր տարողությամբ տարրաներով մեծ քանակությամբ ավտոյուղեր: Դրանք հետազոտման համար տեղափոխվել են Պետական եկամուտների կոմիտե:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նկատի ունենալով, որ հիշյալ դեպքերի կապակցությամբ կազմված նյութերն առերեւույթ պարունակել են ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի հատկանիշներ` նյութերը փոխանցվել են ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության հետաքննության բաժին` քրեաիրավական գնահատական տալու համար:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ անօրինական ճանապարհներով, այդ թվում նաեւ պարտադիր դրոշմավորման ենթակա, սակայն առանց դրոշմապիտակների (կամ դրոշմանիշներով) ապրանքների ձեռքբերումներից եւ վաճառքից՝ նախազգուշացնելով, որ ՊԵԿ-ի կողմից, իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, նմանատիպ իրավախախտումները բացահայտելու ուղղությամբ իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ