News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ը համաշխարհային հանրությանը կոչ է արել բնական աղետների նվազեցման ակտիվ միջոցներ ձեռնարկել։ Ինչպես նշվում է չորեքշաբթի Ժնեւում ՄԱԿ տարերային աղետների վտանգի նվազեցման վարչության զեկույցում, ռիսկերը պարբերական են դառնում. մեկ աղետը կարող է արագ իր հետեւից մյուսն առաջ բերել՝ գլոբալ տնտեսության եւ մարդու ու բնության սերտ համագործակցության պատճառով, եւ դա պահանջում է կառավարություններից մշակել դրանց կանխման ազգային ռազմավարություններ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այլեւս չենք կարող մեզ թույլ տալ խնդրի ձգձգման շռայլություն։ Եթե շարունակենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք մինչ այժմ, մեր գոյությունն իսկ կդրվի հարցականի տակ»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տարերային աղետների գծով հատուկ ներկայացուցիչ Մամի Միցուտորին։ Նրա խոսքով՝ «մարդկային ցեղը երբեք չի բախվել այսքան լայն ու համալիր սպառնալիքների»։ «Վերջին 20 տարում ծայրահեղ բնական երեւույթների 20-ակի ավելացումը եւս մեկ վկայությունն է այն բանի, որ մեզ հարկավոր է նոր մոտեցում աղետների ռիսկի խնդիրը լուծելու գործում, եթե ցանկանում ենք հասնել վնասի նվազեցման»,- ասել է Միցուտորին։

Ճնշում էկոհամակարգի վրա

Վարչությունն ընդգծում է, որ կայուն զարգացման սկզբունքների վրա չհիմնված տնտեսական մոդելները մեծ վտանգ են պարունակում։ «Մեր գլոբալ տնտեսության եւ մարդկային ու բնության համակարգերի փոխգործակցության դժվարության պատճառով մեկ աղետը կարող է առաջ բերել մեկ այլ աղետ։ Բնակչության եւ սպառման աճը, ինչպես երբեք, ուժեղ ճնշում են գործադրում համաշխարհային էկոհամակարգերի վրա»,- փաստել են փորձագետները։ Նրանք ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ երաշտները կարող են «համալիր վտանգ» պարունակել, քանի որ դրանք ազդեցություն են գործում գյուղատնտեսության, ջրամատակարարման, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, առողջապահության եւ բնական կենսաբազմազանության վրա։

Բացի այդ, նշված է այն իրավիճակների ծագման «աճող պոտենցիալի» մասին, երբ մեկ տարերային աղետը խորացնում է մյուսի հետեւանքները։ Այդպես է տեղի ունենում, օրինակ, այն ժամանակ, երբ հորդառատ անձրեւները հանգեցնում են սողանքների եւ ցեխահոսքերի անտառային հրդեհներից հետո, որոնք բռնկվում են երկարատեւ երաշտից հետո, պարզաբանում են փորձագետները։ Մարդկությանը սպառնում են ոչ միայն լավ հայտնի, այլեւ միանգամայն նոր ռիսկեր, նախազգուշացնում է տարերային աղետների վտանգի նվազեցման վարչությունը։ Խոսքը այն իրավիճակների մասին է, երբ ծայրահեղ բնական երեւույթները հանգեցնում են տեխնոլոգիական վթարների, եւ դա վերածվում է լուրջ խնդիրների բիզնեսի համար, պարզաբանում են մասնագետները։

Զեկույցի հեղինակները ուշադրություն են դարձնում «ցածր եւ բարձր եկամուտներ ունեցող երկրների միջեւ բեռի բաշխման լուրջ անհավասարությանը»։ Աղքատ երկրներին, նշում են նրանք, բաժին են ընկնում իրենց հետեւանքներով ամենածանր աղետները։ Մարդկային եւ նյութական կորուստները ՀՆԱ-ի նկատմամբ «ավելի բարձրանալու միտում ունեն աղետներին արձագանքելու ամենափոքր հնարավորություններով» երկրներում։

Փորձագետները կոչ են անում կառավարություններին ավելի ակտիվ ջանքեր գործադրել 2015-ին ընդունված Սենդայի շրջանակային ծրագրի իրականացման գործում, որն ուղղված է տարերային աղետների ռիսկի նվազեցմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ