Համացանցում հայտնվել է Նյու Յորքում Հուդզոն գետն ուղղաթիռի ընկնելու տեսանյութը: Հոլովակը Twitter-ում հրապարակել է լրագրող Սիֆան Կիմը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կադրերում երեւում է, ինչպես է ուղղաթիռը թռչում ջրի վրայով: Ինչ-որ մի պահ օդաչուն կորցնում է կառավարումը, որից հետո այն սկսում է պտտվել իր առանցքի շուրջ եւ ի վերջո ընկնում է գետը:
Լրագրողի տվյալներով ուղղաթիռում գտնվում էր միայն օդաչուն, նրան փրկել են: