News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱԺ մուտքերի ստուգման ռեժիմը գործում է բոլորի համար հավասար: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը, մեկնաբանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը ԱԺ-ում մուտքի ստուգման ռեժիմի մասին, որտեղ նա նշել էր, թե «քիչ է մնում սոնոգրաֆիա անեն, նոր ներս թողնեն», հավելելով, որ ոչ բոլոր պատգամավորների հանդեպ է նման վերաբերմունք:

«Նաիրա Զոհրաբյանը ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ է, թող հարցնի մնացած հանձնաժողովների նախագահներին, թե իրենց ինչպես են ստուգում ու գնահատի կա տարբերություն, թե՝ ոչ: Ի դեպ, ստուգումն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը, որը աշխատում է գործող կարգին համապատասխան»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ շենքից դուրս գալուց ստուգում են նաեւ լրագրողներին, Գալստյանը նշեց, որ կա սահմանված ռեժիմ, եւ է Պետական պահպանության ծառայության աշխատակիցները կատարում են իրենց աշխատանքը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել էր, որ եթե իր  ծառայողական մեքենան օրվա մեջ 10 անգամ մուտք գործի Ազգային ժողովի տարածք, 10 անգամն էլ մանրազնին ստուգում են։ «Եթե նման անվտանգության ռեժիմ գործեր բոլոր պատգամավորների համար, այդ խնդրին չէինք անդրադառնա ո՛չ էդմոն Մարուքյանը, ո՛չ ես»,- ընդգծել էր ԲՀԿ-ական պատգամավորը։

Տպել
Ամենաշատ