
Հայտնի են դարձել հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննության արդյունքները, որն անցկացրել են դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանի նկատմամբ: Մայիսի 17-ին այս մասին ասել է քույրերից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը, գրում է ՏԱՍՍ-ը:
Լիպցերը պատմել է, որ փորձաքննությունը տղամարդու մոտ անձնային խանգարում է հայտնաբերել, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչպիսի: Ընդ որում Միխայիլ Խաչատրյանը մեղսունակ է ճանաչվել:
Մարիա Խաչատրյանի փաստաբան Յարոսլավ Պակուլինը հայտնել է, որ պաշտպանական կողմը պնդելու է մահացածի նկատմամբ իրավական ստուգման անցկացման համար:
Քույրերը ձերբակալվել էին 2018-ի հուլիսի 27-ին, իսկ օգոստոսի 2-ին Մոսկվայի Օստանկինսկի դատարանի որոշմամբ նրանց կալանավորել էին: Երեք աղջիկներին՝ դեռ այն ժամանակ 17-ամյա Կրիստինային, 18-ամյա Անգելինային եւ 17-ամյա անչափահաս քրոջը կասկածում են Մոսկվայի Ալտուֆեւսկոյե խճուղու բազմաբանկարան բնակելի շենքում 57-ամյա հոր սպանությունում: