News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Հարավային Կորեային  Block IIIB մոդիֆիկացիայի SM-2 զենիթային հրթիռների մատակարարումը՝ ընդհանուր 313,9 մլն դոլարի չափով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Պաշտպանության եւ անվտանգության ոլորտի համագործակցության գործակալության (DSCA) մամուլի հաղորդագրությանը:

Հաղորդում է, որ մատակարարման թույլտվությունը ստացվել է այն բանից հետո, երբ Կորեայի Հանրապետությունը  Block IIIB մոդիֆիկացիայի 94 SM-2 զենիթային հրթիռների ձեռքբերման հայտ է ներկայացրել: Գործարքը նախատեսում է հրթիռների տեխնիկական աջակցություն, ինչպես նաեւ մասնագետների վերապատրաստում եւ օգնություն լոգիստիկայի հարցերում:

«Սարքավորումների ենթադրյալ վաճառքը չի փոխի տարածաշրջանում հիմնական ռազմական հավասարակշռությունը», - գործակալությունը մեջբերել է Պենտագոնի կազմի մեջ մտնող գերատեսչության հաղորդագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ