News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քենիայի ոստիկանությունը հայտնել է սարսափելի գտածոյի մասին. Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում գետի մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են դեռեւս ոչ լիարժեք ձեւավորված նորածինների, ենթադրաբար, երկվորյակների մարմինները պլաստիկ տոպրակում, հաղորդում է BBC News-ը:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, վերջին ամիսների ընթացքւոմ դա թվով ութերորդ սարսափազդու գտածոն է: Նորածինները պլաստիկ տոպրակում էին, եւ նրանցից մեկը դեռ շնչում էր, սակայն պտուղը փրկել չէր հաջողվել:

Իրավապահ մարմինները համոզմունք են հայտնել, որ գետի մեջ նետված նորածինները հղիության արհեստական ընդհատման հետեւանք են, որը, հիմնականում, արգելված է երկրում:

Նայրոբիի քաղաքապետ Մայք Սոնկոն կոչ է արել հետաքննել դեպքը՝ հայտարարելով, որ երկրում նման դեպքերն ունեն «մտահոգիչ միտում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ