News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես չեղարկել է Կանադայից եւ Մեքսիկայից ստացվող պողպատի եւ ալյումինիումի տուրքերը։ Համապատասխան կարգադրությունները հրապարակվել են Սպիտակ տան կայքում, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Ինչպես նշված է փաստաթղթերում, Թրամփը պողպատի եւ ալյումինիումի ներմուծումն այդ երկրներից ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք չի համարում։

Միացյալ Նահանգները 25 տոկոսանոց սակագներ է մտցրել պողպատի եւ 10 տոկոսանոց սակագներ ալյումինիումի ներկրման վրա Մեքսիկայից եւ Կանադայից 2018 թվականի հունիսի 1-ից։ Որպես պատասխան միջոց երկու երկրները նույնպես տուրքեր էին մտցրել ամերիկյան որոշ ապրանքների վրա։

Bloomberg-ը եւ Politico-ն մայիսի 17-ին գրել են Միացյալ Նահանգների ծրագրերի մասին՝ չեղարկել նշված տուրքերը, քանի որ դա կարող է օգնել վավերացնելու նոր առեւտրային համաձայնագիր USMCA երեք երկրների միջեւ։ Ավելի ուշ ամերիկյան իշխանությունները հաստատել են այս տեղեկությունը, իսկ Մեքսիկան, ինչպես եւ Կանադան, համաձայնել է հանել բոլոր պատասխան միջոցները ԱՄՆ-ից ապրանքների հանդեպ։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են դադարեցնել բոլոր չավարտված դատավարությունները տուրքերի վերաբերյալ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ