News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կարծում եմ՝ վարչապետը ոչ մի հակասահմանադրական, անօրինական քայլ կամ հայտարարություն չի արել, ես վստահ եմ, որ նա խորհրդակցել է իրավաբանների հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Հարցին, թե արդյոք տեղի ունեցողը դատական համակարգին միջամտություն չի համարում, պատգամավորը պատասխանեց. « Մենք այս ընթացքում տեսանք, թե ինչ քայլերով խոչընդոտվեցին եւ ուղղորդվեցին դատարանները, իսկ դատարանները պետք է ի վերջո լինեն անկախ: Հիմա լրիվ այլ պրոցես է տեղի ունենում, որեւէ դատական գործընթացի չենք միջամտում: Ակցիան, կարծում եմ, Հայաստանում ընդհանուր դատական համակարգի դեմ է: Այս մի տարվա մեջ բազմաթիվ տարբերակներ են տրվել, բայց այդ մի տարին դատական իշխանությունը որեւէ ձեւով չօգտագործեց հօգուտ իրեն»:

Հարցին, թե ինչպես է գնահատում դատավոր Դավիթ Բալայանի հետ տեղի ունեցածը, երբ նա փորձել էր պատուհանից մտնել դատարանի շենք, բայց նրան թույլ չէին տվել, հրել էին եւ նա սայթաքել ու վայր էր ընկել, «Իմ քայլի» պատգամավորը պատասխանեց. «Դա ոտնձգություն չէ, ժողովուրդը խաղաղ ակցիա է իրականացնում, եւ դատավորը փորձում է պատուհանից մտնել ներս: Ուղղակի ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել, որ պատուհանից ներս մտնի, գնա աշխատանքի: Ակցիայի բնույթը դա է, որ դատավորները պետք է չգնան աշխատանքի»:

Դիտարկմանը, թե ինչ կանի, եթե իրեն էլ թույլ չտան մուտք գործել Ազգային ժողով, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Եթե ժողովուրդը հավաքվի ու ես այլեւս չներկայացնեմ ժողովրդին, եւ ժողովուրդն ինձ չթողնի գնամ աշխատանքի, դա կհամարեմ խաղաղ ակցիա»:

Նա նշեց, որ չգիտի, թե ով է վարչապետին խորհուրդ տվել գնալ նման քայլի:

Հրաչյա Հակոբյանի խոսքով, ինքն այստեղ է եկել որ լինի ժողովրդի կողքին, քանի որ դա իր ընտրատարածքն է. «Քանի որ գիտեմ, որ այսպիսի կոչ է եղել, եկել եմ, որպեսզի հնարավոր բախում լինելու դեպքում հանդարտեցնեմ ժողովրդին, նպատակս դա է»:

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն «այնպիսի ղեկավար է, որ չուզեց իր մոտ հրավիրել ինչ-որ դատավորի, չասաց՝ քո դատավորներին կասես՝ էս վճիռը կկայացնես»։

Հրաչյա Հակոբյանը հավելեց, որ եթե երկիրն ունի անառողջ համակարգ, պետք է օր առաջ առողջացման պրոցես սկսվի:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը։ Նա նաեւ հայտնել էր, որ 12։00-ին ուղիղ եթերով ելույթ կունենա՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին:

Վարչապետի կոչը մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարություններով են հանդես եկել մի շարք կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ