News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Փաստաբան Հրանտ Անանյանը դատավոր Դավիթ Բալայանի հետ կապված միջադեպի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Այս մասին փաստաբանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են այսօր առավոտյան՝ ժամը 09-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրի մոտ նույն դատարանի դատավոր, դատական իշխանության ներկայացուցիչ Դավիթ Բալայանին խոչընդոտում մուտք գործել դատարանի շենք ու կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի կապակցությամբ ակնհայտ ու հստակ բռնություն են գործադրում նրա նկատմամբ, որի արդյունքում նա ընկնում է գետնին, իսկ այդ ընթացքում հավաքվածներից մեկը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին։

ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝  պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Նույն օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝

3. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով»։

Նկատի ունենալով, որ նշված տեսանյութը պարունակում է ակնհայտ հանցագործության հատկանիշներ ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն վերոնշյալ հոդվածներով, ուստի խնդրում եմ հարուցել քրեական գործ, միջոցներ ձեռնարկել եւ մեղավորներին ենթարկել քրեական պատասխանատվության»,–նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ