News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումներն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է այսօր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումները, ահազանգերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու, համակողմանի այդ իրադարձությունները քրեադատավարական կարգով ստուգելու և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով»:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ Նա նաեւ հայտնել էր, որ 12։00-ին ուղիղ եթերով ելույթ կունենա՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին:

Այսօր առավոտից դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակվել են: Դատավոր Դավիթ Բալայանը փորձել է պատուհանից մտնել դատարանի շենք, սակայն ակցիայի մասնակիցները նրան թույլ չեն տվել. նա վայր է ընկել:

Ցուցարարները թույլ չեն տվել դատարան մտնել նաեւ փաստաբանների, տարբեր քրգործերով անցնող անձանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել