News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կանադան ամբողջությամբ չեղարկել է մի շարք ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը, որոնք Օտտավան մտցրել էր ի պատասխան կանադական պողպատի եւ ալյումինի համար ԱՄՆ սահմանած սակագների: Այս մասին այսօր նշվել է երկրի ֆինանսների նախարարության կայքում:

«Ֆինանսների նախարար Ուիլյամ Մորնոն հայտարարել է, որ այսօրվանից Կանադան չեղարկում է ԱՄՆ-ի դեմ իր պատասխան հակամիջոցները»,- հայտարարել են գերատեսչությունում:

Մայիսի 17-ին Կանադան եւ ԱՄՆ-ն պայմանավորվել էին երկու օրվա ընթացքում համապատասխան մաքսատուրքերը հանելու մասին: Մայիսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու հրաման էր ստորագրել Կանադայից եւ Մեքսիկայից պողպատի ու ալյումինի ներմուծման մաքսատուրքերի չեղարկման մասին:

2018 թվականի մարտին ԱՄՆ-ն սկսել էր մաքսատուրքեր սահմանել պողպատի եւ ալյումինի ներմուծման վրա՝ մի շարք երկրների տրամադրելով հետաձգում: 2018 թվականի հունիսի 1-ից սահմանափակող միջոցներն ուժի մեջ էին մտել Կանադայի, Մեքսիկայի եւ Եվրամիության համար: Թրամփի վարչակազմն այդ ժամանակ կանադական եւ մեքսիկական մետաղի համար մաքսատուրքեր մտցնելու մասին իր որոշումը հիմնավորել էր ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ