News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 20-ին,  հանդիպում է ունեցել նաև Ղազախստանի առաջին փոխվարչապետ-ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովի հետ: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։ 

Քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությունը զարգացնելուն վերաբերող հարցեր: Զրուցակիցները նշել են, որ մի շարք ոլորտներում առկա է փոխշահավետ գործակցության մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործումը կխթանի երկու երկրների միջև տնտեսական կապերն ու կնպաստի առևտրաշրջանառության ծավալների աճին: Անդրադարձ է եղել նաև ԵԱՏՄ շրջանակում տնտեսական համագործակցության հարցերին: 

 

 

Տպել
Ամենաշատ