News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Էյֆելյան աշտարակը փակ է. տղամարդը փորձել է երկրորդ հարկից բարձրանալ աշտարակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին:

Գործակալության տեղեկություններով՝ այժմ աշտարակը շրջափակված է ոստիկանության կողմից, զբոսաշրջիկներին տարհանել են:

«Աշտարակը փակ է անորոշ ժամկետով: Երկար հերթերից խուսափելու համար այցելուներին խորհուրդ ենք տալիս տեղափոխել այցի օրը»,- ասվում է աշտարակի թվիթթերյան էջում:

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի խորհրդանիշի 130-ամյակի տոնակատարության ժամանակ: Այն կառուցվել է Գուստավ Էյֆելի կողմից 1889 թվականին: Նախատեսվում էր աշտարակը թողնել 20 տարի, ապա ապամոնտաժել, սակայն Էյֆելն ապացուցեց, որ այն մեծ նշանակություն ունի ֆիզիկական տարբեր փորձերի, մասնավորապես, ռադիոկապի հետ կապված փորձերի համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ