News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գուցե կան այդպիսի գործիչներ եւ այդպիսի ուժեր, մենք պարտավոր ենք բացահայտել այդ մարդկանց։ Այդ մասին այսօր՝ մայիսի 20–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի, նա տեսնում է ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:

«Գուցե կան այդպիսի գործիչներ եւ այդպիսի ուժեր, մենք պարտավոր ենք բացահայտել այդ մարդկանց։ Եվ, եթե կան այդպիսի նպատակներ, բնականաբար, ես էլ եմ դա որակում որպես դավաճանություն, հետեւաբար... Ես չունեմ այդպիսի տեղեկություններ, որ կան այդպիսի ուժեր, կան այդպիսի գործիչներ, ովքեր նախապատրաստվում են այդպիսի դավաճանական գործողությունների»,– ասաց Սահակյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ