News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ զեկույցին ի պատասխան՝ Հայաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում հայերի ավանդի մասին։

Հիշեցնենք, որ Հաղթանակի տարեդարձի նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել էր «Նացիզմի, նացիզմի հերոսականացման եւ այն գործելակերպի տեսակների տարածման հետ կապված իրավիճակի մասին, որոնք նպաստում են ռասիզմի արդի ձեւերի, ռասայական խտրականության, այլատյացության եւ դրանց հետ կապված անհանդուրժողության սրացմանը» զեկույցը։ Զեկույցում ներկայացված է աշխարհի ավելի քան 40 երկրների, այդ թվում Հայաստանի իրավիճակի վերլուծությունը։ «Հայաստանում նացիզմի վերստեղծման, նեոնացիստական տրամադրությունների բռնկման ակնհայտ փորձեր չեն գրանցվել։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի նախկին կառավարող Հանրապետական կուսակցությունը նախաձեռնել էր այնպիսի ոչ միանշանակ, ազգայնական հոսանքի քաղաքական գործչի հիշատակի հավերժացման քայլեր, ինչպիսին է Գ.Նժդեհը, որի մասին տեղեկություն կա, որ համագործակցել է Երրորդ ռեյխի հետ։ Հայաստանի ազգայնական կողմնորոշման քաղաքական կազմակերպությունների մեջ  կարելի է առանձնացնել «Սասնա ծռերը», որը որպես կուսակցություն գրանցվել է 2018-ի աշնանը»,- նշվում է զեկույցում։

«Զեկույցին ծանոթացանք։ Կարող եմ ասել հետեւյալը. Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, 300 հազարը զոհվել է։ Ավելի քան 100 ԽՍՀՄ հերոս, ավելի քան 60 գեներալ։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ Հայաստանը պայքարել է հանունն իր գոյության Թուրքիայի եւ կովկասյան թաթարների դեմ, եւ հարգում է այդ պայքարի հերոսներին։ Երրորդ՝ Հայաստանը համալիր մոտեցում է ցուցաբերում մարդու իրավունքներին, հանդես է գալիս դեմոկրատիայի ու բազմակարծության օգտին։ Բայց լինելով ժողովրդավարական եւ ազատ խոսքի երկիր՝ Հայաստանը ընդունել է օրենքներ, որոնք սահմանափակում են այլատյացության եւ անհանդուրժողության ցանկացած դրսեւորում։ Եվ չորրորդ՝ Հայաստանը պայքարում է ընդդեմ նացիզմի եւ այլատյացության, քանի որ սեփական փորձով գիտի նման երեւույթների վտանգավորության մասին՝ լինելով դրանց զոհը, եւ պայքարում է ընդդեմ արմատականության ցանկացած տեսակի»,- ընդգծել է Աննա Նաղդալյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ