News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ռազմական ծախսերը մեր բյուջեի վրա բավական ծանրակշիռ տեղ ունեն, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ծախսը ոչ թե բեռ լինի, այլ հնարավորություն լինի մեր տնտեսությունը զարգացնելու համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԳԱԱ-ում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշները Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այս նկատառումով է, որ Հայաստանում ստեղծում ենք բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, որի խնդիրը հենց այսպիսին պետք է լինի:

«Մենք պետք է փորձենք մեր ունեցած հենքի վրա կառուցել այդպիսի կառուցվածք, որտեղ կկարողանանք մեր զինված ուժերի համար ժամանակակից չափանիշներին համապատասխանող արտադրանք առաջարկել: Բայց մեր նպատակակետը պետք է լինի արտահանումը, ինչը շատը կարեւոր ուղղություն է:

Լավ լուրն այն է, որ առաջատար շարժիչ ուժը դարձել են տեխնոլոգիաները: Սա լավ լուր է, որովհետեւ դրանք կօգնեն մեզ հաղթահարել տրանսպորտային սահմանափակումները»,-ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ