News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են հնագույն խոշոր ամրոցի փլատակներ, որոնք թվագրվում են XXVI փարավոնների կառավարման տարիների, որը նախորդել է մ.թ.ա. 525 թվականին տեղի ունեցած պարսկական նվաճմանը:

Ամրոցի պատերին գտնվել են մարտական գործողությունների հետքեր, ինչը մատնանշում է լուրջ թշնամու հետ եգիպտացիների բախումը, հաղորդում է Live Science-ը:

Աղյուսից պատրաստված հզոր ամրոցի ավերակները գտնվել են Հյուսիսային Սինայի Թել-էլ-Կեդվա հնագիտական հատվածում: Առավել հին պատերի լայնությունը հասնում է 7 մետրի, իսկ նոր պատերի լայնությունը՝ 11 մետրի:

Հետազոտողները գտել են նաեւ ավազով եւ ջարդված կավե ամանեղենով խցիկներ, որոնք հավանաբար որպես կոյուղի են ծառայել:

Ամրոցի հարավային մասում հայտնաբերվել է 85 մ բարձրությամբ պատ, իսկ ամրոցի արեւմտյան մասում՝ տների ավերակներ: Դրանցից մեկում Պսամետիհ I թագավորի անունով հմայիլ է գտնվել, որը ասորիներին վտարել է Եգիպտոսից եւ ստեղծել XXVI դինաստիան՝ միավորելով երկիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ