News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի ժողովուրդը չի խոնարհվում խուլիգանների առաջ, Ուրմիայում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է  Mehr-ը:

«Ճնշումը կարող է  վատթարացնել պայմանները, սակայն իրանցիները չեն խոնարհվում բռնապետերի առաջ», - ասել է նա:

Նրա խոսքով՝ Իրանի ժողովուրդը  հպարտանում է բազմաթիվ հաղթանակներով:

 «Ինչպես այսօր տեսնում ենք, ամեն անգամ, երբ ԱՄՆ-ն սպառնում է Իրանին, նրանք ստիպված են լինելու ներողություն խնդրել միջազգային ճնշման պատճառով», - հավելել է նա:

Ռոհանին գտնվում է Ուրմիայում Կարամ-Աբադ ամբարտակը բացելու համար: Նախագահն ընդգծել է, որ Իրանի տարբեր նահանգներում ներկայիս եւ ապագա նախագծերի բացումը «հստակ եւ վճռական պատասխան է նրանց, ովքեր կարծում են, որ կարող են Իրանի մեծ ազգին ստիպել  զիջել ճնշմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ