News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Նեյրոկենսաբան գիտնականների խումբը հետազոտության ժամանակ պարզել է, որ վտանգի առաջացման դեպքում, ավելի շատ ողջ մնալու հնարավորություն   ունեն անհանգիստ մարդիկ, հաղորդում է  Planet-today-ը:

Արտակարգ իրավիճակներում հենց նրանք են ընդունակ այնպիսի արարքների, որոնց սովորական կյանքում չեն դիմի:

Գիտնականներն իրենց եզրակացությունները հիմնավորել են անցկացված փորձերով, որի շրջանակում կամավոր օգնականները վիրտուալ իրականությունում դիմակայել են խոշոր գիշատիչներին:

Պարզվել է, որ ուժեղ վախի ժամանակ գլխուղեղում ակտիվանում է գրգռման օջախը, որն ապահովում է արագ եւ ճիշտ որոշումների ընդունումը վտանգից խուսափելու համար:

Տվյալ դեպքում մարդը կարող է քամուց արագ վազել կամ տպավորիչ բարձրության ցանկապատերի վրայով ցատկել:

Այպես, օրինակ՝ գիշատիչի հետ հանդիպման ժամանակ վախկոտ մարդը, միայն տեսնելով վտանգը, կշտապի հեռու փախչել: Իսկ ավելի համարձակը կսկսի մտածել գիշատիչի հետ հնարավոր պայքարի մասին՝ դրանով իսկ կորցնելով թանկ ժամանակը, ինչն էլ մահվան կհանգեցնի:

Սակայն տագնապայնությունը այնքան էլ դրական հատկանիշ չէ, ինչպես կարող է թվալ: Անհանգիստ մարդիկ հաճախ անհարմարություններ են պատճառում ոչ միայն իրենց, այլեւ շրջապատող մարդկանց: Նրանք շատ ավելի կասկածամիտ են եւ ավելի հաճախ են անհանգստանում փաստացի անտեղի պատճառներով:

Հետեւաբար կարեւոր է կարողանալ յուրատեսակ հավասարակշռություն պահպանել խիզախության եւ անհանգստության միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել