News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ConocoPhillips Exploration Azerbaijan LTD» ընկերությունը երկու ամսվա ընթացքում, մասնաճյուղը փակելու հետ կապված, կընդունի վարկատուների պահանջները»,- ասվում է ընկերության հայտարարությունում, տեղեկացնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։

SOCAR ընկերությունը եւ «ConocoPhillips Exploration Azerbaijan LTD»-ն 2011 թվականին ստորագրել են հետազոտական համաձայնագիր Ադրբեջանի ցամաքում մինչհետախուզման գործունեության մասին։ Նախագծի նպատակը նոր հեռանկարային նավթագազային հանքերի հայտնաբերումն էր ցամաքում եւ աջակցության ցուցաբերումը ապագայում որոնողա-հետախուզական աշխատանքներում, ինչպես նաեւ դրական ազդեցությունը տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման վրա։

Ընդհանուր առմամբ, ConocoPhillips-ը ներկայում Ադրբեջանում նավթագազային պայմանագրերի մասնակից չի հանդիսանում։ Ընկերությունն ուներ 20 տոկոս բաժնեմաս Կասպիցի Զաֆար-Մաշալ հեռանկարային կառույցի մշակման գործում։ Նախագիծը փակվել է առաջին հետախուզական հորատանցքի հորատումից եւ նախագծի ExxonMobil օպերատորի՝ հետախուզական աշխատանքների շարունակումից հրաժարվելուց հետո։ ConocoPhillips-ը նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի բաժնետերն էր՝ 2,5 տոկոս մասնակցությամբ, որը 2015-ին վաճառեց CIECO ընկերությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Ամենաշատ