News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները որոշել են Բաքվում Եվրոպա լիգայի եզրափակչի անցկացումից առավելագույնը «քամել»:

Այս տարի ՈՒԵՖԱ-ն պատմության մեջ առաջին անգամ Եվրոպա լիգայի Տրոֆի-տուր է կազմակերպել, որն ամբողջ Եվրոպայում ֆուտբոլային երկրպագուներին հնարավորություն է տվել տեսնելու նվիրական գավաթը: Այն մեկնարկել էր Ժնեւում, այցելել Սեւիլիա, Բեռլին, Լոնդոն, Միլան, Մոսկվա, Փարիզ եւ ավարտվել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

Ինչպես հայտնում է news.day.az-ը, գավաթը Բաքու է հասել մայիսի 18-ին եւ հաջորդ օրը ուղեւորվել է Գյանջա, իսկ այնուհետեւ՝ Չոջուխ Մարջանլու:

Հիշեցնենք, որ այս գյուղը ադրբեջանցիները հնարամտորեն ազատագրել են իրենք իրենցից: Փաստորեն, գյուղը երբեք չի եղել Լեռնային Ղարաբաղի վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են գյուղի ազատագրման մասին եւ իրենք էլ դրան հավատացել են, իսկ հիմա փորձում են ուրիշներին էլ ստիպել հավատալ սեփական հորինվածքին:

Գյուղի երեխաների համար, որոնք սեփական աչքերով են տեսել Եվրոպա լիգայի գավաթը, կարելի է միայն ուրախանալ: Բայց, ընդհանուր առմամբ, ակնհայտ է զուտ սպորտային միջոցառումից առավելագույն քաղաքական դիվիդենտներ քամելու երկրի իշխանությունների ձգտումը: Առայժմ այս մտահղացմանը հաջողությունն այնքան էլ չի ուղեկցում:

Ադրբեջանի իշխանությունները նախ ոչ պաշտոնապես արգելեցին հայազգի երկրպագուների մուտքը: Վրդովվեցին իրենք՝ երկրպագուները, վրդովվեց Հայաստանի ԱԳՆ-ն: Ի պատասխան հետեւեց Ադրբեջանի ԱԳՆ կեղծավոր հայտարարությունն այն մասին, որ, իբր, ոչ ոք չի արգելել երկրպագուների ժամանումը, եւ ընդհանրապես Հայաստանն է իր «սադրիչ նպատակների» համար օգտագործում «լոնդոնյան «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանին: Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլհան մամեդովը խոր ափսոսանք էր հայտնել Բաքու ուղեւորությունից Մխիթարյանի հրաժարվելու որոշման կապակցությամբ: «Մենք շատ ենք ափսոսում այդ չհիմնավորված որոշման կապակցությամբ, որն ընդունվել է, ինչպես հասկանում ենք, «Արսենալի» հետ միասին, իր խաղացողի եւ նրա ընտանիքի հետ: Թեեւ մենք ընդունում ենք թիմի հետ չմեկնելու խաղացողի անձնական որոշման իրավունքը, դրա հետ մեկտեղ կցանկանայինք եւս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանը որպես ընդունող երկիր պատշաճ կերպով տրամադրել է բոլոր երաշխիքները, որոնք կապված են պարոն Մխիթարյանի անվտանգության ապահովման հետ, ինչպես պահանջում էր ՈՒԵՖԱ-ն: Ոչ մի պատճառ չկա կասկածի տակ դնելու Ադրբեջանի տրամադրած երաշխիքների լրջությունը», - ասել է Մամեդովը:

Ադրբեջանի իշխանությունների գործողություններն արդեն բացասական արձագանք են առաջացրել, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում:

«Եթե Ադրբեջանը նման մակարդակի միջոցառում է ստանձնում, ապա այնտեղ պետք է իրենց հաշիվ տան, որ իրենք պարտավոր են ապահովել դրա նորմալ անցկացումը, չխոսելով անվտանգության մասին: Իսկ եթե, օրինակ, հանդիպման մրցավար նշանակվի հա՞յ կամ օրինակ ֆրանսահա՞յ: Եթե նման դեպքերում պատրաստ չեն ապահովել անհրաժեշտ միջոցները նորմալ անցկացման համար, ապա չի կարելի հավակնություններ ներկայացնել: Սա զվարճանքի ինդուստրիա է, չեք կարող՝ մի արեք»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում «Ֆուտբոլային ակումբ» հաղորդման ժամանակ ասել է հայտնի բլոգեր եւ լրագրող Վասիլի Ուտկինը:

Փաստացի Ադրբեջանը իրեն պահում է հայտնի անեկդոտի օձի պես՝ գիտի, որ կարող է վնասվել, բայց չի կարողանում իրեն զսպել եւ չխայթել:

Եվրոպա լիգայի եզրափակիչը, ինչպես հայտնի է, տեղի կունենա Բաքվի Օլիմպիական մարզադաշտում եւ կսկսվի Բաքվի ժամանակով 23:00-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ