News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանի հետ մայիսի 22-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները:

Հանդիպման ընթացքում թեկնածուն խոսել է իր կենսագրության, աշխատանքային փորձի մասին, անդրադարձել այդ պաշտոնում ընտրվելու դեպքում իր գործունեության տեսլականին:

Արթուր Վաղարշյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մինչ այդ ՍԴ դատավորի թեկնածու էր ներկայացրել Գոռ Հովհաննիսյանին, սակայն ԱԺ-ն նրան չընտրեց այդ պաշտոնում: Ըստ մամուլի տեղեկությունների, «Իմ քայլը» այդ պաշտոնի համար տեսնում է փաստաբան Վահե Գրիգորյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ