News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովում կարծում են, որ Google-ը, Twitter-ն ու Facebook-ը ոչ բավարար կերպով են պայքարում ապատեղեկատվության դեմ՝ Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին: Այս մասին հայտարարել է Բրյուսելում թվային տնտեսության հարցերով եվրահանձնակատար Մարիա Գաբրիելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Խոստովանում ենք, որ որոշակի առաջընթաց կա, սակայն պետք է ավելի ակտիվ պայքարել ապատեղեկատվության դեմ: Բացի այդ, անհրաժեշտ է առավել շատ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ գովազդային ծառայություններ»,- ասել է նա:

Եվրահանձնակատարն ընդգծել է, որ ընտրությունների նախաշեմին պետք է ակտիվացնել ապատեղակատվության դեմ պայքարն ու անել ամեն ինչ, որպեսզի «օգտատերերն ավելի հուսալի տեղեկատվության արդարացի ընտրություն ունենան»:

2018թ. աշնանը Եվրահանձնաժողովն այդ 3 ընկերությունների հետ ապատեղեկատվության դեմ պայքարի հարցով վարքագծի եւ պրակտիկայի կոդեքս ստորագրեց:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ