News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Գիտնականները հայտնաբերել են Երկրի վրա ամենահին բազմաբջիջ բարդ օրգանիզմները, որոնք ավելի մեծ են նախորդ ռեկորդային գտածոյից կես միլիարդ տարով, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Science Alert պարբերականին։

Մանրադիտակային Ourasphaira giraldae սնկի տարիքը կազմում է 900 միլիոնից մինչեւ մեկ միլիարդ տարի։ Ավելի վաղ հայտնի էր այն սնկերի մասին, որոնց պեղածո մնացորդները՝ թվագրված 407 մլն տարի առաջ, հայտնաբերվել են Շոտլանդիայում։ Նոր հնագույն օրգանիզմը հայտնաբերվել է Grassy Bay ֆորմացիայի թերթաքարե շերտերում, Կանադայի արկտիկական մասում։

Ֆուրիե սպեկտրոսկոպիայի օգնությամբ հետազոտողները հայտնաբերել են խիտինի հետքեր, որը սնկերի բջջապատի բաղադրիչն է։ Էլեկտրոնային մանրադիտակային զննումը թույլ է տվել պարզել երկշերտ բջջապատի կառուցվածքը։

Գտածոն թույլ է տալիս պարզել հնագույն մանրադիտակային քարացած հայտնի սնկերի եւ առաջին սնկերի հայտնվելու ենթադրյալ ժամանակի միջեւ անհամապատասխանությունը մոլեկուլյար ժամացույցի հիման վրա։ Այդ մեթոդի համաձայն՝ ԴՆԹ-ում էվոլյուցիոն առումով նշանակալի փոփոխությունները տեղի են ունենում մոտավորապես մշտական արագությամբ, ինչը տալիս է տարբեր տաքսոնների ի հայտ գալու մոտավոր ժամանակը։ Սնկերը պետք է հայտնվեին միլիարդ տարի առաջ, բայց ամենավաղ քարացած սնկերը եղել են ոչ պակաս, քան 500 միլիոն տարեկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել