News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շուկայի հետազոտության YouGov միջազգային ինտերնետ ընկերությունը հետազոտություն է իրականացրել՝ պարզելու, թե ինչն է ստիպում մենակ ճամփորդել, տեղեկացնում է Turizm-ը։

Թիվ մեկ պատճառը ազատության ձգտումն է եւ երթուղին «իրեն հարմարեցնելու» ցանկությունը, այսինքն՝ առանց որեւէ այլ մարդու մասնակցության երթուղի կազմելը։ Եվս մեկ հայտնի պատճառ է այն, որ շատերը կարծում են, թե իրենց համար ավելի հեշտ եւ ազատ կլինի հանգստանալ մենակ։ Միայնակ ճամփորդողները նաեւ հայտարարում են, որ մենակ ուղեւորությունը թույլ է տալիս  ավելի անկախ ու վստահ զգալ։

Հետազոտության համաձայն՝ մենակ ճամփորդելը վստահություն է հաղորդում կանանց 41 տոկոսին։ Ինչ վերաբերում է տարիքին, ապա միայնակ ճամփորդելու լավագույն ժամանակը 40-60 տարեկանն է։ Այդպես է վարվում զբոսաշրջիկների 39 տոկոսը։ Բացի այդ, պարզվել է, որ ճնշող մեծամասնությունը պարզապես չի կարողանում ուղեկից գտնել, քանի որ ընտրել է մի ուղղություն, որը ոչ մեկին դուր չի գալիս՝ ոչ ընտանիքին, ոչ ընկերներին։

YouGov-ի փորձագետները պարզել են, թե ինչ գործոններ են ավելի հաճախ հետ պահում միայնակ ճամփորդողներին եզրափակիչ փուլում։ Նրանց մոտ 57 տոկոսը խոստովանել է, որ երկյուղում է տարբեր վտանգներից, որոնցից դժվար գլուխ հանի մենակ, իսկ 51 տոկոսն ասել է, որ նրանց համար կարող է... ձանձրալի լինել։

The Telegraph պարբերականի կանխատեսմամբ՝ մենակ ճամփորդողների թիվը ապագայում զգալիորեն կավելանա։ 2018-ին հանգստացողների 15 տոկոսը մենակ է մեկնել հանգստանալու։ Համեմատության համար. 2017-ին այդ թիվը 12 տոկոս էր, ինչը երկու անգամ ավելին է 2011-ի ցուցանիշից։ Նման միտումը, ըստ երեւույթին, ավելի շատ կապված է անհատական անկախության ձգտման, այլ ոչ թե այլընտրանքի բացակայության հետ, համոզված են The Telegraph-ում։

Միայնակ զբոսաշրջիկների երեք քառորդը հայտարարել է, որ այդպիսի ուղեւորությունը գործողության ազատություն է տալիս։ Այդ զգացումը տարածված է «միջին տարիքի ճգնաժամ» ապրող մարդկանց, այսինքն՝ 35-44 տարեկանների շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ