News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Թուրքիայում մայիսի 23–ին  մայրենի լեզվով մշակութային իրավունքների համար պայքարի թեմայով ցուցահանդեսի բացումն է տեղի ունեցել:

Akunq.net–ի փոխանցմամբ՝  1990-ականներից մինչ այժմ Թուրքիայում անհետացման վտանգի տակ գտնվող լեզուների պահպանման ուղղությամբ պայքարի թեմայով սույն ցուցահանդեսը կրում է հետևյալ խորագիրը` «Մի լեզվի հետքերով. 90-ականներից մինչ օրս մշակութային ոլորտում պայքարը մայրենի լեզվի պահպանման նպատակով»: Ցուցահանդեսը գործելու է մինչև այս տարվա հունիսի 17-ը, Ստամբուլի «Քարշը սանաթ» սրահում:

Ցուցահանդեսում ներկայացված կլինեն վերջին 30 տարիներին այդ բնագավառում կատարված աշխատանքները: Այն առավելապես կենտրոնացած կլինի չերքեզերենի, արևմտահայերենի, հայոց լեզվի` Համշենի բարբառի, քրդերենի և լազերենի պահպանման ուղղությամբ արված քայլերի վրա:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա տվյալներով` Թուրքիայի տարածքում խոսվող շուրջ 20 լեզուներ լիովին վերացման վտանգի տակ են գտնվում: Դրանց շարքում են նաև արևմտահայերենը, Համշենի բարբառը, պոնտական հունարենը, ասորերենը, աբխազերենը, լազերենը, չերքեզերենը գնչուների կողմից կիրառվող ռոմաներենը և այլ լեզուներ ու բարբառներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ