News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նախօրեին, մայիսի 24–ին, վերջին զանգի օրը, հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 207 մեքենա։ Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՀ ոստիկանության  ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ  Զարզանդ Գաբրիելյանը։

Ըստ նրա, մեքենաներից 71–ը վարել են անչափահասներ, մեքենաները դեռևս ոստիկանությունում են։

«Կազմվելու են  համապատասխան արձանագրություններ, որը ենթադրում է վարչական տույժ, նայած ինչ խախտում են կատարել»,– ասաց Զարզանդ Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 24–ին հանրապետությունում վերջին զանգն էր, և ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս որոշ մեքենաները վարել են դպրոցականները, նաև կախվել են պատուհաններից և այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ