Հայաստանի տարածքում, մայիսի 25-26-ը՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում մայիսի 25-ին կեսօրից հետո սպասվում է, 26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +27+29:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+21,
Կոտայքի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +18+21,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +24+26,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +5+10, ցերեկը՝ +18+21,
Լոռիում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +19+22,
Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկը` +22+25,
Արագածոտնի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +18+21,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +12+14, ցերեկը՝ +26+28,
Արարատում գիշերը` +13+15, ցերեկը՝ +27+29,
Արմավիրում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +27+29,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +18+21,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+15, ցերեկը՝ +27+29,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +13+16, ցերեկը՝ +28+31,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+24,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +11+16, ցերեկը՝ +23+28: