News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սթեն Լիի՝ կոմիքսների հեղինակի նախկին մենեջեր Կիյա Մորգանը ձերբակալվել է նախօրեին վարձակալողի հետ դաժան վերաբերմունքի մեղադրանքով, «Ինտերֆաքսին» տեղեկացնում է  Associated Press գործակալությունը։

Նա կալանվել է Արիզոնայում։ Սպասվում է, որ Մորգանին կարտահանձնեն Լոս Անջելես, որպեսզի այնտեղ դատեն։

Քննության վարկածով՝ Մորգանն օգտվել է իրեն վարձակալողի տարիքից, նրա թուլությունից եւ տեսողական ու լսողական խնդիրներից, որպեսզի վերահսկողություն սահմանի նրա ու նրա գույքի հանդեպ։

Ոստիկանությունը հաղորդում է, որ Մորգանը յուրացրել է ավելի քան 262 հազար դոլար, որոնք Լին վաստակել է 2018-ի մայիսին ինքնագիր-սեսիայում։ Բացի այդ, նա տարեց նկարչին նրա Հոլիվուդյան բլուրների տնից Բեւեռլի հիլզում հանել  ու այլ տեղ է տարել, որտեղ մենեջերը կարող էր մեծ ազդեցություն ունենալ իր գործատուի վրա։

Լիի դստեր խոսքով՝ Մորգանն օգտվում էր իր հոր թուլությունից եւ խանգարում էր հանդիպել ընտանիքի ու ընկերների հետ։

Լին մահացել է 2018-ի նոյեմբերին 95 տարեկանում։ Մահվանից առաջ, նույն թվականի ամռանը, գործ է հարուցվել նրա հետ դաժան վերաբերմունքի մեղադրանքով։ Ինքը՝ Լին, հանդես է եկել իր մենեջերի պաշտպանությամբ՝ նշելով, որ Մորգանը իր միակ գործընկերն է։ Նշվում էր, սակայն, որ հայտնի կոմիքսների հեղինակը երբեմն չէր կարողանում հիշել իր օգնականի անունը։

Լին ամենահանրահայտ կերպարներից մեկի՝ Marvel-ի ստեղծողն է, ներառյալ Մարդ-սարդը, Երկաթե մարդը, Հալքան, Ֆանտաստիկ քառյակը, Իքս մարդիկ եւ այլն։ Marvel Comics-ում նա տարբեր ժամանակներում զբաղեցրել է գլխավոր խմբագրի, հրատարակչի եւ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնները։ Թոշակի անցնելուց հետո նա դարձել է տնօրենների խորհրդի պատվավոր նախագահն ու պահպանել անդամությունը խմբագրական խորհրդում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ